Նորվեգիայի «Օլեսունն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, այդ երկրի հավաքականի նախկին խաղացող Չետիլ Ռեկդալը մարզումներից մեկից հետո իր սաներին պատժելու անսովոր ձեւ է կիրառել:
Մարզման ժամանակ խաղացողներից յուրաքանչյուրը պետք է տուգանային հարվածով գոլ խփեր դարպասին: Ֆուտբոլիստը մեկ միավոր էր վաստակելու յուրաքանչյուր գոլի, դարպասապահը՝ ետ մղած գնդակի համար: Այս յուրօրինակ պայքարն ավարտվեց դարպասապահի անվերապահ հաղթանակով՝ 20:0: «Դուք այդպես կարող եք հարվածել ամբողջ օրը», – ասել է մարզիչը եւ ֆուտբոլիստներին առաջարկել իջեցնել վարտիքները ու նստել ձյան վրա: Եվ քանի որ պատիժը կատակ էր, միայն մի քանի ֆուտբոլիստ համաձայնեց անցնել այդ փորձությունը: