Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ կորոշի Մարտիրոսյանի թիմը

Ապրիլ 12,2011 00:00

WBO վարկածով մինչեւ 72,6 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն՝ ռուսաստանցի Դմիտրի Պիրոգի հաջորդ մրցակիցը կարող է լինել WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն՝ ռուսաստանաբնակ հայ բռնցքամարտիկ Գենադի Մարտիրոսյանը, որը WBO-ի տիտղոսի պարտադիր հավակնորդն է: Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Պիրոգի պրոումոթեր Կիրիլ Պչելնիկովը՝ տեղեկացնելով, որ այժմ իրենք բանակցում են Մարտիրոսյանի հետ:
Իր՝ Պիրոգի խոսքերով, ինքը պետք է չեմպիոնական գոտու հերթական պաշտպանության մարտ անցկացնի, քանի որ նախորդում արգենտինացի Խավյեր Մասիելի հետ ռինգ մտել էր կամավոր սկզբունքով:
Պչելնիկովը տեղեկացրել է նաեւ, որ զուգահեռաբար բանակցություններ են վարվում ամերիկացի երկու բռնցքամարտիկների հետ եւ արդյունքների մասին կիմացվի մոտ ժամանակներս: Սակայն պրոումոթերը անուններ տալը վաղ է համարել:
Պիրոգն իր համար անհասկանալի է համարել Մարտիրոսյանի պրոումոթերների գործողությունները. «Նա հզոր բռնցքամարտիկ է եւ շատ դժվար մրցակից: Եվ ես ցանկանում եմ մենամարտել նրա հետ: Բայց Մարտիրոսյանի ներկայացուցիչները հրաժարվել են՝ մեկնաբանելով, որ ես դեռ այնքան էլ ճանաչված չեմ եւ մարտը մեծ գումարներ չի բերի: Այսքանից հետո նրանք իրենց իսկ խոսքերին հակասող ընտրություն են կատարում. մարտի են հրավիրում ուկրաինացի Սերգեյ Ձինձիրուկին, որին ամերիկացիներն ընդհանրապես չեն ճանաչում»,- Պիրոգին մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել