Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խորեն Գեւորը որակազրկվել եւ հեռացվել է ռինգից

Ապրիլ 12,2011 00:00

Շաբաթ օրը Մագդեբուրգում կայացած մենամարտում երկրորդ միջին քաշային կարգում WBO-ի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը պաշտպանեց չեմպիոնական գոտին՝ այն բանից հետո, երբ տիտղոսի հավակնորդ Խորեն Գեւորը 10-րդ ռաունդում որակազրկվեց: «Fightnews.com»-ը տեղեկացնում է, որ մարտն ընթացել է փոխնիփոխ հաջողություններով եւ երկու բռնցքամարտիկներն էլ լավ պահեր ունեցել են, սական չեմպիոնը, այնուամենայնիվ, փոքրիկ առավելություն է ունեցել: Երրորդ ռաունդում Գեւորը դիպուկ հարված ստանալուց հետո ձախ աչքի վերեւում բացվածք է ստացել: Սակայն կրքերը լարվածության գագաթնակետին հասել են 10-րդ ռաունդում եւ կողմերն սկսել են մենամարտել թույլատրելիի սահմանագծում: Իսկ այն բանից հետո, երբ փոխադարձ բռնվածքի (կլինչ) ժամանակ երկուսն էլ ընկել են եւ Շտիգլիցը աջ հոնքի բացվածք է ստացել, ռեֆերին մարտը կանգնեցրել է եւ հայ բռնցքամարտիկին որակազրկել: Մրցավարի այդ որոշումից զայրացած՝ Խորեն Գեւորը հարձակվել է նրա վրա եւ մի քանի հարված հասցրել, ինչից հետո ռինգից հեռացվել է անվտանգության աշխատակիցների օգնությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել