Ֆրանսիայում վերջերս անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության արդյունքներով՝ Հայաստանի ինը մասնակիցներն օգոստոսի 26-ից սեպտեմբերի 21-ը Խանտի Մանսիյսկում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր չնվաճեցին: Սակայն «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցող 128 շախմատիստների մեջ մեր հանրապետությունը, այնուամենայնիվ, երեք ներկայացուցիչ ունենալու է: Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Արման Փաշիկյանն այդ իրավունքը նվաճել էին ավելի վաղ՝ Խորվաթիայի Ռիեկա քաղաքում անցկացված Եվրոպայի անցած տարվա առաջնությունում: