Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիտասարդականը մեկնում է Ֆրանսիա

Ապրիլ 12,2011 00:00

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը «Armfootball.com»-ին տեղեկացրել է, որ հանրապետության առաջնության առաջին խմբում հանդես եկող «Փյունիկ-2»-ի եւ «Փյունիկ-3»-ի ֆուտբոլիստներով համալրված մինչեւ 19 տարեկանների Հայաստանի հավաքականը հրավիրվել է Ֆրանսիա՝ մասնակցելու ապրիլի 22-25-ը Սեն-Ժոզեֆ քաղաքում կայանալիք միջազգային ավանդական մրցաշարին: Մեր հավաքականի մրցակիցները լինելու են Գերմանիայի «Գերտա», Ֆրանսիայի «Սենտ-Էտյեն», «Սեն-Ժոզեֆ», «Բաստիա», «Նիցցա», ինչպես նաեւ ռուսական մեկ ակումբի իրենց հասակակիցները:
Մեր հավաքականի ավագ մարզիչն է Վարազդատ Ավետիսյանը: Նրան օգնելու է «Փյունիկ-2»-ի մարզիչ Լեւոն Ստեփանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել