Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կմրցեն հավաքականի բոլոր թեկնածուները

Ապրիլ 12,2011 00:00

Ապրիլի 12-19-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների համար բռնցքամարտի երկրորդ միջազգային մրցաշարում, որին մասնակցելու հայտ ներկայացրել է քսանից ավելի երկրի հավաքական, մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի տեղեկացմամբ, երեւանյան ռինգ մտնելու են մեր ազգային հավաքականի բոլոր 26 թեկնածուները: Հայ մարզասերները հնարավորություն կունենան հետեւելու Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 64 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանի, Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն Հովհաննես Դանիելյանի (49), Եվրոպայի փոխչեմպիոն Ցոլակ Անանիկյանի (94), Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արթուր Խաչատրյանի (81) մենամարտերին: Սակայն տարբեր պատճառներով մեր ուժեղագույններից ոչ բոլորը կմասնակցեն մրցաշարին: Մասնավորապես, կբացակայեն վնասվածքից դեռեւս լիովին չապաքինված աշխարհի փոխչեմպիոն եւ աշխարհի գավաթակիր, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխված Ազատ Հովհաննիսյանը (57) եւ մարզական կարիերան ավարտած Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն Էդուարդ Համբարձումյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել