Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երրորդը՝ Եվրոպայում

Ապրիլ 12,2011 00:00

Գերմանիայի մայրաքաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հարություն Մերդինյանը եւ Արթուր Դավթյանը հաջողությամբ հաղթահարելով նախնական փուլի արգելքը՝ մտել էին եզրափակիչ:
Նժույգաթափքերում որակավորման մրցումներում հինգերորդ տեղով ուժեղագույնների հետ պայքարելու իրավունք նվաճած Հարությունը 14,950 միավորով, ի վերջո, դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Արթուրը, որ մասնակցում էր բազմամարտին, նախնական փուլում զբաղեցրեց 25-րդ հորիզոնականը, սակայն, քանի որ նրանից ավելի բարձր տեղեր գրաված երեք մարմնամարզիկներ վնասվածք էին ստացել, հայ մարմնամարզիկին եւս եզրափակչում հանդես գալու իրավունք ընձեռվեց, ու նա պայքարն ավարտեց 20-րդ տեղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել