Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱԼԵՀԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ՀԱՆՁՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 12,2011 00:00

Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհին հայտարարել է, թե պատրաստ է սահմանադրական ճանապարհով իշխանության խաղաղ փոխանցմանը: BBC-ի մատուցմամբ, այդ մասին ասված է նախագահի աշխատակազմի հրապարակած հայտարարության մեջ: Փաստաթղթում ողջունվել է Եմենում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ Պարսից ծոցի երկրների գործադրած ջանքերը:Խոսքը մասնավորապես իշխանությունը երկրի փոխնախագահին փոխանցելու եւ նոր կառավարությունը ստեղծելու մասին է, որը կձեւավորի ընդդիմությունը: Հիշեցնենք, որ Եմենում զանգվածային բողոքի մասնակիցները պահանջում էին նախագահ Սալեհիի հրաժարականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել