Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Ապրիլ 12,2011 00:00

ՀՀ սփյուռքի նախարարության համաերիտասարդական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը երեկ հայտարարեց, որ մտադիր են ձեւավորել համահայկական երիտասարդական խորհրդարան՝ Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդական կառույցների ուժերը համախմբելու եւ հայապահպանությանը նպաստելու համար: Սույն կառույցը վիրտուալ է լինելու. ցանկացողները կարող են առցանց գրանցվել, հարցերն էլ քննարկվելու են առցանց եւ ամենաակտիվ 400 հոգին դառնալու է վիրտուալ խորհրդարանի պատգամավոր: Ըստ Ատոմ Մխիթարյանի, այս պահին արդեն 210 մարդ է գրանցվել, մոտ 50-ը՝ սփյուռքից:
Վիրտուալ խորհրդարանի աշխատանքները սկզբում կհամակարգի սփյուռքի նախարարությունը, իսկ հետո խորհրդարանը երկու ամիսը մեկ նախագահ կընտրի: «Համահայկական երիտասարդական խորհրդարանի քվեարկությունների արդյունքում կայացրած որոշումները չեն կարող օրենքի ուժ ունենալ, դրանք բացառապես բարոյական կողմնորոշիչներ են»,- նկատել է Ատոմ Մխիթարյանը:
Facebook սոցիալական ցանցում բացվել է «Համահայկական երիտասարդական խորհրդարան» անվամբ էջ: Խորհրդարանն առայժմ խորհրդանիշ չունի, նախաձեռնողներն օգտագործում են սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի խորհրդանիշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել