Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կտոր մը Ջուղա՝ Բերդավանում

Ապրիլ 12,2011 00:00

Ապրիլի 9-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի գերեզմանատանը հանդիսավորությամբ բացվեց հուշաղբյուր եւ խաչքար: Խաչքարի օրհնման արարողությունը կատարեցին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Թորգոմ վարդապետ Տոնիկյանը եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Հրայր քահանա Բեջանյանը:
Ջուղայի՝ ազերիների ձեռամբ ավերված խաչքարերից մեկի նմանությամբ ստեղծված խաչքարի քանդակագործը բերդավանցի Արմեն Երգենյանն է: Խաչքարի տեղադրման վայրը պատահական չէր ընտրված. այդ բարձունքը հնուց իր վեր եղել է սրբատեղի: Հուշաղբյուրի եւ խաչքարերի կառուցումը ֆինանսավորել են ռուսաստանաբնակ բերդավանցի գործարարներ Արթուր Ղազարյանն ու Գեւորգ Թանդիլյանը, աջակցություն է ցուցաբերել Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:
Բերդավանը գործող եկեղեցի չունի, գյուղի Ղալինջաքար ամրոցի մոտ գտնվում է խոնարհված հնամենի եկեղեցի, որը վերականգնման կարիք ունի: Խաչքարեր կանգնեցնելը կարեւոր էր. գյուղի բնակիչները մոմ վառելու տեղ ունեցան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել