Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵԼ

Ապրիլ 12,2011 00:00

Շաբաթ օրը Ծաղկաձորում կազմակերպվել էր հանդիպում՝ ոստիկանության համակարգի եւ տպագիր մամուլի, էլեկտրոնային թերթերի ներկայացուցիչների հետ: Նախաձեռնողը ոստիկանության տեղեկատվության վարչությունն էր՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Ահարոնյանի գլխավորությամբ:
Լրատվամիջոցների բարձրացրած հարցերն էին օպերատիվ տեղեկատվության տրամադրումը, մասնավորապես՝ հրամանների, հաղորդումների, ծառայողական քննությունների, նախաքննության որոշակի փուլում նախաքննական գաղտնիք չպարունակող փաստաթղթերի: Խոսվեց նաեւ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ոստիկանների գործողությունների մասին: Այս կապակցությամբ տեղեկացանք, որ ՏՎ-ի կողմից պատրաստվել է ուղեցույց, որը տրամադրվելու է ոստիկաններին, որպեսզի նրանք իմանան, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն լրագրողները, նաեւ՝ իրենք: Մինչ այդ՝ հանդիպումը վարում էր ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը, որին հետագայում միացավ նաեւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Բավականին խոստումնալից էր նրա խոսքը`“ հրամանների, ծառայողական քննությունների, պաշտոնական կայքէջի փոփոխության հետ կապված:          

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել