Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԻՑՑԱՀԱՅԵՐԻ ՄԵՋ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Ապրիլ 12,2011 00:00

Նիցցայի հայկական համայնքի պատասխանատուներից Մացակ Փոլադյանը HayNews.am-ին փոխանցել է, որ առճակատումը, որ ստեղծվել էր մի քանի տասնյակ պոլսահայերի եւ համայնքի մնացած անդամների միջեւ, նոր զարգացումներ է ստանում: «Հայ Առաքելական եկեղեցուն կից կրոնական ընկերակցության խորհրդի ընտրությունները վաղուց արդեն տեղի են ունեցել: Իրենք, սակայն (նկատի ունի պոլսահայերին), մեկ շաբաթ առաջ մի քանի տասնյակ իրենց կողմնակիցներին թղթիկներ են բաժանել, թե իբր միակողմանիորեն նոր ընտրությունների են գնում: Ամբողջ աշխարհով մեկ հայկական դպրոցները պատկանում են եկեղեցիներին կամ գործում են կից նրանց: Հիմա, սակայն, պարզվում է, որ նրանք կեղծել են փաստաթղթերը եւ հայտարարում են, որ Նիցցայի Պարսամյան հսկա դպրոցը պատկանում է մեկ անձի: Իսկ ինչն ամենավատն է, անցած շաբաթ ձերբակալվել է տեղի հայկական համայնքի հոգեւոր հովիվներից մեկը՝ տեր Վաչե քահանա Հայրապետյանը, ում 48 ժամ հարցաքննելուց եւ տունը խուզարկելուց հետո ազատ են արձակել: Մեզ ծանոթ ոստիկաններից մեկը հայտնեց, որ հոգեւոր հովվին սուտ ամբաստանություն են արել նույն խմբի պարագլուխները: Ասացին՝ ձեր հայրենակիցներն են դիմել ոստիկանություն, թե իբր հայ հոգեւորականը կապ ունի ռուսական մաֆիայի հետ, հազար ու մի այլ տեսակ սուտ մատնություններ են արել: Բնականաբար, տեր Վաչեն այդ ամենի հետ ոչ մի կապ չուներ, եւ նրա հանդեպ որեւիցե մեղադրանք առաջ չի քաշվել: Այս մարդիկ արդեն անցել են չափն ու սահմանը եւ ֆրանսիական մամուլով են անվանարկում Հայաստանը, Հայ Առաքելական եկեղեցին, Մայր Աթոռը»: Փոլադյանն ասել է, որ ինքը մի քանի անգամ այս թեմայի շուրջ զրուցել է Վեհափառի հետ. «Նրա հայրապետական հորդորները ոչ մի կերպ չեն ազդում այս անձանց վրա: Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի Վեհափառը դուրս դնի այս անձանց հայ համայնքից, որպեսզի չկարողանան ո՛չ եկեղեցի մտնել, ո՛չ մասնակցել պատարագների, կնունք եւ պսակ չանեն, որովհետեւ իրենք են իրենց վարքով իրենց դուրս դրել թե՛ եկեղեցուց, թե՛ հայ համայնքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել