Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յիրիկյանը պարգեւատրվել է Սուլեյմանի կողմից

Ապրիլ 12,2011 00:00

Բաաբդայի նախագահական պալատում Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանն ընդունեց ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժեբրայիլ Ժեարային ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Ապրիլի 8-ին՝ ուրբաթ օրը, Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանը գործարարության ու գործարար կառավարման բնագավառներում արձանագրած բացառիկ հաջողությունների, մանավանդ գործարարությանը մարդկային ընդգծված դիմագծի հաղորդման, կառավարման նոր մշակույթ ներդնելու եւ զարգացնելու գործում ունեցած նշանակալի ավանդի, Լիբանան-Հայաստան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործին բերած մասնակցության, ինչպես նաեւ Հայաստանում լիբանանյան համայնքին մատուցած ծառայությունների համար ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհեց «Լիբանանի Հանրապետության Նախագահական զրահ» շքանշանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Հայաստանում գործող առաջին լիբանանահայն է, որն արժանանում է Լիբանանի Հանրապետության նախագահի այս բարձր պարգեւին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել