Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՃԵՐԻ «ՆՈՐ ԱԼԻՔ»

Ապրիլ 12,2011 00:00

Ապրիլի 8-9-ին Մոսկվայում կայացել է «Նոր ալիք 2011» միջազգային երաժշտական մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որի արդյունքում Հայաստանի 6 մասնակիցներ ոչ միայն չեն անցել եզրափակիչ, այլեւ վիրավորական վերաբերմունքի են արժանացել մրցույթի կազմակերպիչների, մասնավորապես՝ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինի կողմից:
Այդ մասին «Մեդիամաքսին» ասել է կիսաեզրափակչի մասնակից երգչուհի Անուշիկ Ալավերդյանը: Նրա խոսքերով, Ալեքսանդր Ռեւզինը ընդհատել է հայ մասնակիցներին ելույթի սկզբում եւ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ: Արդյունքում հաջորդ փուլ է անցել ու ապրիլի 9-ին ելույթ ունենալու հնարավորություն է ստացել միայն երգիչ եւ կիթառահար Սուրեն Առուստամյանը: Վերջինս պատմել է, որ Ռեւզինն արհամարհական վարքագիծ է դրսեւորել եւ պահանջել է իրենից դիսկո երգել, ինչը Սուրենը մերժել է եւ արդյունքում դուրս մնացել հետագա մրցույթից: Այժմ մրցույթի եզրափակիչ փուլ անցնելու հնարավորություն ունի միայն երգիչ Էրիկ Կարապետյանը, ով Վրաստանի քաղաքացի է եւ մուտքի արտոնագրի բացակայության պատճառով չի կարողացել մեկնել Մոսկվա: Նա կփորձի իր ուժերն ապրիլի 24-ին:
Մոսկվայում նաեւ վեճ ու քաշքշուկ է տեղի ունեցել հայաստանյան պատվիրակության մի քանի անդամների միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել