Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՐԻՆԱԳԻԾԸ ԿՆԵՐԱՌՎԻ ՍԵՆԱՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Ապրիլ 12,2011 00:00

Մայիսի 4-ին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի օրակարգում կներառվի Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը, ըստ «Արմինֆո»-ի, հաղորդում է պոլսահայերի «Հայթերթ» կայքը: Կայքը նաեւ հիշեցնում է, որ 2006 թվականին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած վերը նշված օրինագիծն արդեն հինգ տարի Սենատի օրակարգում չի ներառվել: Այդ օրինագիծն ունի հակառակորդներ ինչպես ֆրանսիացի պատմաբանների շրջանում, այնպես էլ Ֆրանսիայի խորհրդարանում, որոնք համակարծիք են թուրքական պաշտոնական տեսակետին, ըստ որի՝ «խորհրդարանը պատմական հարցերի վերաբերյալ որոշումներ չպետք է կայացնի»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել