Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՆՆԵՑԻՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Ապրիլ 12,2011 00:00

Ազգային ժողովը երեկ  քննարկեց  2010թ. օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրված 1995թ. մարտի 16-ին ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը: Սա այն պայմանագիրն է, համաձայն  որի՝ ՌԴ-ն Հայաստանին պետք է աջակցի ժամանակակից եւ համատեղելի սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով, իսկ մեր երկրում ռուսական ռազմաբազաների տեղակայումը 25 տարվա փոխարեն երկարաձգվում է 49 տարով: ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի ներկայացմամբ՝ փոփոխությունների համաձայն՝ ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում ռուսական ռազմակայանը պետք է անվտանգությունը ապահովի ՀՀ ողջ տարածքում՝ ի տարբերություն նախկինում գործող ձեւակերպման, որ ռուսական ռազմակայանը մասնակցում է նախկին ԽՍՀՄ տարածքով անցնող արտաքին սահմանի պաշտպանությանը: Փոխնախարարի խոսքերով՝ այսպիսով տարանջատում չի մտցվում ՀՀ-ի եւ հարեւան երկրների միջեւ՝ դրանով իսկ վերացնելով նախկինում գործող ձեւակերպումից բխող այն եզրակացությունը, թե Թուրքիայից եւ Իրանից ՀՀ-ի անվտանգության ապահովման խնդիրն առաջնահերթություն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել