Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ՞

Ապրիլ 12,2011 00:00

\"\"

Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Փ. Բուզանդի փողոցին հարող «Վերնիսաժի» տարածքում տիրող բարձիթողի իրավիճակին, որի ականատեսն անձամբ է եղել հանգստյան օրերին այնտեղ այցելելու ընթացքում: Կարեն Կարապետյանի դժգոհությունն ու զայրույթն են հարուցել կանաչ գոտիների հաշվին իրականացվող առեւտուրն ու շատրվանների եւ ընդհանրապես ողջ տարածքի ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակը: Ըստ այդմ, քաղաքապետը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել եւ տարածքը վարձակալած տնտեսվարողին պարտադրել կատարել վարձակալական պայմանագրի պահանջները, բարեկարգել եւ կանաչապատել տարածքը: Եթե այդ՝ ընդհանոր առմամբ ճիշտ գնահատականներից արվեն հապճեպ վարչական հետեւություններ (այդ տոնավաճառը փակելու ուղղությամբ), ապա կառավարության շենքի մոտ կհայտնվեն եւս մի քանի հարյուր ցուցարարներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել