Լրահոս
Օրվա լրահոսը

«ОДНОКЛАССНИК»-ն՝ նոր բաժնով

Ապրիլ 09,2011 00:00

Ռուսական «ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ» սոցցանցում բացվել է տեսանյութերի բաժին, որի միջոցով օգտագործողները կկարողանան տեսահոլովակներով կիսվել ընկերների հետ: Բաժին մուտք գործել հնարավոր է գլխավոր մենյուից: Տեսահոլովակներ ընտրել եւ ընկերներին խորհուրդ տալ հնարավոր է «ԽսՈրր» կոճակի օգնությամբ: Ըստ սոցցանցի մամուլի ծառայության՝ նոր բաժինը կգոյատեւի տեսագովազդի շնորհիվ:
Սոցցանցը համագործակցում է ռուսական «RuTube» վիդեոհոսթինգի հետ, որն օգտագործողներին տրամադրում է իր ողջ բովանդակությունը: «RuTube»-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Իլյիչովի խոսքով՝ նոր համագործակցությունը թույլ կտա վիդեոհոսթինգի թրաֆիկը կրկնապատկել:
Նոր ծառայությունը հասանելի կլինի հատվածաբար. ներկա պահին այն աշխատում է օգտագործողների միայն մի մասի համար:
«ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Վահան Աֆանեսյանը PCNews.am-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանից մեկ ամսում սոցցանց է մուտք գործում 900.000 հոգի, սակայն սա գրանցվածների ճշգրիտ թիվը չէ:
Նշենք, որ փետրվար ամսին սոցցանցը դարձավ 5-րդ ամենահաճախելի կայքը Հայաստանում, մինչդեռ դրանից մեկ ամիս առաջ 4-րդ հորիզոնականում էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել