Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնալուծությունը վտանգավոր է առողջության համար

Ապրիլ 09,2011 00:00

\"\"Ըստ BBC-ի՝ ամուսնալուծված մարդիկ ավելի հաճախ են տառապում քրոնիկ հիվանդություններով, քան մյուսները:
Տվյալները ստացվել են Չիկագոյի համալսարանի մասնագետների՝ Լինդա Ուեյթի ղեկավարությամբ կատարած հետազոտությունից: Հետազոտության զեկուցագիրը կհրապարակվի «Health and Social Behavior» ամսագրում:
Գիտնականները հարցում են անցկացրել 51-61 տարիքային խմբին պատկանող 8652 մարդկանց շրջանակներում: Արդյունքում պարզվել է, որ ամուսնալուծվածները 20%-ով ավելի հաճախ են տառապում քրոնիկ հիվանդություններով, քան նրանք, ովքեր երբեք ամուսնացած չեն եղել կամ չեն ամուսնալուծվել: Երկրորդ անգամ ամուսնացածների պարագայում ցուցանիշը 12% է:
Բացի այդ, գիտնականները հաշվարկել են հետազոտության մասնակիցների դեպրեսիոն նշանները: Պարզվել է, ամուսնացած կամ երկրորդ անգամ ամուսնացածների մոտ դեպրեսիայի նշանները ավելի արտահայտված են:
Ըստ Լինդա Ուեյթի՝ ամուսնալուծության բացասական ազդեցությունը առողջության վրա պայմանավորված է սթրեսներով, եկամուտների կրճատումով եւ երեխաներին մենակ դաստիարակելու անհրաժեշտությամբ: Ամուսնությունը դրական է ազդում թե առողջության եւ թե նյութական դրության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել