Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ սա գեղեցիկ սե՞ռ է համարվում

Ապրիլ 09,2011 00:00

\"\"

\"\"Ինչ ուզում է ասեն, մարզաձեւեր կան, որոնք կանանց համար չեն: Առավել եւս անհասկանալի է, թե միջազգային օլիմպիական կոմիտեն ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում, երբ որոշում է, որ կանայք պետք է զբաղվեն բռնցքամարտով կամ ըմբշամարտով ու դրանց առջեւ օլիմպիական ճանապարհ բացում:
Կինը պետք է փխրուն, մի փոքր էլ թույլ լինի: Ոչ մի նորմալ տղամարդ հաճույք չի ստանա՝ տեսնելով, թե ինչպես երկու աղջիկ ռինգում իրար մռութ \"\"են ջարդում եւ վերջում, ի նշան հաղթանակի, մրցավարը բարձրացնում է ավելի վայրենիի ձեռքը, իսկ մրցումների ավարտին արդեն ամենավայրենիին հրավիրում են պատվո պատվանդան, լայն ժպիտով սեղմում ձեռքը եւ մեդալ կախում վզից: Կամ՝ ի՞նչ ասել է կանանց ըմբշամարտ: Գալիս են երկու աղջիկ, մրցագորգում միմյանց քաշքշում, գցում հատակին, թավալ գալիս:
Բայց եթե անգամ օլիմպիական համարվող այդ մարզաձեւերի գոյությունը կարելի է մի կերպ յոլա տանել՝ նկատի ունենալով, որ այդ մարզուհի կոչվածները պարբերաբար բժշկական ստուգում են անցնում, որպեսզի առողջության համար վնասակար խթանիչներ չօգտագործեն, մարզաձեւեր կան, որոնց համեմատությամբ նույն կանանց բռնցքամարտն ու ըմբշամարտը մանկական խաղ են թվում: Օրինակ, կանանց բոդիբիլդինգը: Արհեստականորեն, ինչ-ինչ կողմնակի միջամտություններով խոշորացված ու թել առ թել ընդգծված մկանները տղամարդուն են սազական: Բայց արի ու տես, որ կանայք այստեղ էլ որոշել են հավասար քայլել տղամարդկանց հետ: Արդյունքում նրանք այնպիսի արտաքին են ձեռք բերում (հաստատ դոպինգ օգտագործելով), որը կին հասկացության հետ կապ չունի: Նրանք ավելի շատ չեզոք սեռ են՝ տղամարդկային հատկանիշներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել