Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան ազգային հավաքականների երեւանյան հանդիպումից հետո մրցակիցների պատասխան խաղի (հունիսի 4-ին) անցկացման հավանական վայր համարվում էր Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը: Այդ տեղեկությունն իր պաշտոնական կայքում վերջնականապես հաստատել է Ռուսաստանի ֆուտբոլային միությունը՝ նշելով, որ Ռուսաստան-Հայաստան խաղը կկայանա Սանկտ Պետերբուրգում, «Պետրովսկի» ստադիոնում: