Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը «Armsport.am»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների համար բռնցքամարտի միջազգային մրցաշարի հաղթողները կպարգեւատրվեն $ 5-հազարականով, նրանց մարզիչները՝ հազարական դոլարով: Երկրորդ տեղ գրաված բռնցքամարտիկներին կտրվի երեք, երրորդ մրցանակակիրներին՝ հազարական դոլար խրախուսանք:
Պարոն Գաբրիելյանը նաեւ հավելել է, որ մուտքն ազատ է լինելու եւ հայ մարզասերներն ավելի քան 20 երկրների ուժեղագույն բռնցքամարտիկների մրցելույթներին անմիջականորեն հետեւելու հնարավորություն կունենան: