Ապրիլի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտոմեքենայի վարորդը Վանթյան փողոցի թիվ 31 տան մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա Նար-Դոս Ս.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԴԱՏԱԲԺՇԿԻ ՈՒՂԵԳԻՐ ՏՐՎԵՑ
Ապրիլի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիկունքի վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա մի կին: Պարզվել է, որ տանը, վիճաբանության ժամանակ, նրան խոհանոցային դանակով հարվածել եւ վնասվածք է պատճառել 38-ամյա ամուսինը: Կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ամուսինը բերման է ենթարկվել բաժին: Դանակն առգրավված է: