Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԼԵՐԳԻԱ»՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՑ

Ապրիլ 09,2011 00:00

Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում խուլիգանություն կատարելու՝ հիվանդանոցի ապակիները կոտրելու, բժիշկների աշխատանքն ու հիվանդների հանգիստը խանգարելու մեղադրանքով երեկ ձերբակալվել է 37-ամյա գյումրեցի Արտյոմ Գեւորգյանը: Վերջինս եղել է հարբած վիճակում: Բանն այն է, որ նա բուժզննման ենթարկվելու նպատակով այցելել է բժշկուհի Արեւիկ Ծերունյանի բուժսենյակ, որտեղ եւ բժիշկները, տեսնելով նրա արտաքին վնասվածքները, ոստիկանություն են ահազանգել: Արտյոմ Գեւորգյանն էլ իր հերթին տեսնելով ոստիկաններին, «կատաղել է»՝ 15-20 րոպե խառնաշփոթ ստեղծելով բուժսենյակում: Նշենք, որ երիտասարդը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել, ընդ որում՝ վերջին անգամ «նստել» է ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել