ԱԻՆ փրկարար ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ ապրիլի 7-ին Երեւանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում բռնկված հրդեհի շեջմանը մասնակցել է 8 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հրդեհաշիջման շտաբը, երկու ավտոսանդուղք, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության 9 ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.33-ին, մարվել՝ 19.58-ին: Այրվել է ռեստորանի երկշերտանի տանիքը (յուրաքանչյուր շերտը՝ 1000 քմ մակերեսով) եւ ջերմահարվել, թափվել է սրահի պլաստիկե կախովի առաստաղը՝ 1000 քմ մակերեսով: Տուժածներ չկան: