Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊԱՆՑԻ ՄՈՆԻԿԱՆ ԵՎ ԱԼԵՔՍԸ

Ապրիլ 09,2011 00:00

Արդեն քանի տարի է՝ ինչ Կապանում ծնողներն իրենց նորածին երեխաների համար հիմնականում ընտրում են օտար անուններ: Ըստ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի տարածքային բաժնի պետ Միլենա Վեզիրյանի, մեծ տարածում են գտել Մոնիկա եւ Ալեքս անունները: «Ամենաշատ տարածված անուններն են դրանք: Ծնողները մեծամասամբ նախընտրում են արտասահմանյան այս եւ այլ աննուններ, ոմանք էլ երեխային տատի կամ պապի անուններով են կոչում»,- ասում է Միլենա Վեզիրյանը:
Այս տարի մինչեւ ապրիլի 8-ը Կապանում ծնվել է 118 երեխա, իսկ նախորդ տարվա առաջին եռամսյակում ծնվել էր 124 երեխա: 2011թ.-ին ավելացել են ամուսնությունները՝ 53 ամուսնություն տարվա առաջին երեք ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 43 ամուսնության դիմաց: Ամուսնալուծությունների թիվը նույնպես ավելացել է: 2011-ի հունվար-մարտ հատվածում ամուսնալուծության 13 դեպք է եղել՝ 2010 թ.-ի 8-ի փոխարեն: Երկուսով ավելացել են մահերը՝ 2011թ.-ին 119 մահ է արձանագրվել: Միլենա Վեզիրյանի փոխանցմամբ, 2011 թվականին մեկ որդեգրում է եղել, 2010-ին որդեգրման ոչ մի դեպք չի գրանցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել