Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՆԱՎՈՐ ԿՌՈՒՆԿՆԵՐ՝ ԱՂԵՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրիլ 09,2011 00:00

Ստեփանավանի «Օրհուս» կենտրոնի համակարգողն ու կենտրոնի կամավորները հանդես են եկել Ճապոնիայի երկրաշարժից եւ ցունամիից տուժածներին օգնելու նախաձեռնությամբ: Նրանք գտել են ԱՄՆ-ում մի կազմակերպություն, որը պատրաստ է գունավոր թղթից պատրաստված յուրաքանչյուր կռունկի համար 2 դոլար վճարել: Որքան շատ կռունկներ ուղարկվեն ԱՄՆ, այնքան շատ գումար կազմակերպությունը կփոխանցի Ճապոնիայի աղետից տուժածներին: Ինչպես տեղեկացանք Իջեւանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Գագիկ Աղբալյանից, Ստեփանավանի եւ Իջեւանի «Օրհուս» կենտրոնները սկսել են կռունկների պատրաստումը: Նրանք կոչ են անում «Օրհուս» կենտրոններին, հ/կ-ներին, կրթօջախներին, բոլոր ցանկացողներին՝ մասնակցել այդ բարի գործին: Կոչի հետ ներկայացվում է youtube կայքում այն տեսանյութի հղումը (լինկը), ուր առկա է թղթե կռունկներ պատրաստելու ձեւը: Բարեգործական ակցիայի վերջին ժամկետը ապրիլի 28-ն է: Այդ օրը թղթե կռունկները Երեւանի «Օրհուս» կենտրոնում պետք է հանձնվեն Ստեփանավանի «Օրհուս» կենտրոնի կամավոր Ջոյ Նաշին, ով դրանք կուղարկի ԱՄՆ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել