Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ուղեղի գեների աշխատանքի վրա ալկոհոլի եւ թմրանյութերի ազդեցության մեխանիզմը, որի արդյունքում պարզվել է կոկաինի ավելի մեծ չափերի հասնող վնասակար ազդեցությունը:
Գիտնականները հատկապես կենտրոնացել են հիպոկամպուսում գեների աշխատանքի վրա: Ուղեղի այս մասը պատասխանատու է ինֆորմացիան կարճատեւ հիշողությունից երկարատեւ հիշողության փոխանցելու, ինչպես նաեւ թմրանյութերից կախվածություն ձեւավորելու համար:
Մասնագետներն ուսումնասիրել են 24 մահացած տղամարդկանց ուղեղի բջիջները: Նրանց մեկ երրորդը կյանքի ընթացքում չարաշահել է կոկաին, մյուս մասը` ալկոհոլ: 16 հազար գեների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 1994 գենի ակտիվության ֆունկցիան խաթարված է կոկաինից, իսկ 1275 գենինը` ալկոհոլից: Այս կերպ, պարզվել է, որ կոկաինը վնասակար է ալկոհոլից: Այդ թմրանյութի օգտագործումը խախտում է գեների աշխատանքը, որոնք կապված են միտոխոնդրիաների` կենդանի բջիջների էներգետիկ «գործարանների» հետ: Այսպիսով` կոկայինը խաթարում է էներգիայով ուղեղի սնուցումը: