Երեւի թե ոչ մեկի համար նորություն չէ, որ ամենաօգտակարն առավոտյան ձվածեղն է: Այս պարզ ուտեստի դրական հատկանիշներից է այն, որ պարունակում է մեծ քանակությամբ պրոտեիններ, միկրոէլեմենտներ, որոնք դրական ազդեցություն են ունենում մարդու մտավոր ունակությունների վրա:
Իսկ բրիտանացիները կարծում են, որ գերազանց է առավոտյան մեկ ափսե ապուրը: Ըստ drugs.am-ի՝ մեծ քանակությամբ հեղուկ պարունակող ուտելիքները հագեցնում են օրգանիզմը ու երկար ժամանակ վանում քաղցի զգացումը: Այդ պատճառով բրիտանացիները խորհուրդ են տալիս՝ նախաճաշին ապուր ուտել, որը շուտ է հագեցնում, բայցեւ քիչ կալորիաներ է պարունակում:
1.Առավոտյան ախորժակը կարելի է բավարարել նաեւ յոգուրտով (որը նույնպես ցածր կալորիականություն ունի), խորոված կարտոֆիլով կամ էլ ընդեղենով: Իսկ եթե առավոտյան չեք ուզում ապուր ու ձու ուտել, ապա կարող եք վարսակաձավարի շիլա ուտել՝ նուշով ու մեղրով: Բոլոր բաղադրիչները հարուստ են պրոտեինով ու սննդարար նյութերով:
2.Չոր նախաճաշ է համարվում մյուսլին, որը կարելի է կաթով, յոգուրտով ու հատապտուղներով համադրել:
3.Ձվածեղ կամ օմլետ՝ կանաչիով ու բանջարեղենով: Սա հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր սիրում են առավոտյան «պինդ» ուտել:
4. Կամ կարելի է վարսակաձավարը, յոգուրտը, հատապտուղները միասին հարել բլենդերով, ավելացնել 2 թեյի գդալ վուշի ձեթ:
5.Մրգային աղցան` կիտրոնի հյութով ու յոգուրտով: Ցանկալի է օգտագործել նարինջ, դդում, խնձոր, տանձ ու բանան:
6.Թեփով հաց, հազարի տերեւ, հավի միս, ոչ յուղոտ պանիր:
7.Կաթնաշոռ ու մրգեր (ցիտրուսային), հատապտուղ եւ խնձոր:
8. Հնդկաձավար` կաթով, որը բուսական ծագման սպիտակուցի ու օրգանիզմին խիստ անհրաժեշտ միկրոէլեմենտների խտացում է:
9. Ավոկադոյի աղցան. անհրաժեշտ է կտրատել 1-2 պտուղ, ավելացնել խաշած ձու եւ քերած պանիր:
10. 0,5 բանանի, 1/3 խնձորի եւ մեկ ճաշի գդալ վարսակաձավարի խառնուրդ. այս նախաճաշը ցանկալի է համեմել մածունով կամ կեֆիրով: