Լրահոս
Օրվա լրահոսը

FACEBOOK-Ը՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրիլ 08,2011 00:00

Facebook սոցիալական ցանցը գործարկել է նոր բաժին, որը պետք է օգնի լրագրողներին՝ տարածել ինֆորմացիան ու մեծացնել իրենց լսարանը:

Նոր բաժինը կոչվում է «Journalists on Facebook»: Սոցցանցի ներկայացուցիչների խոսքերով՝ այս էջը մշտական ռեսուրս կդառնա այն լրագրողների համար, ովքեր փնտրում են աղբյուրներ եւ այլն:

Սոցցանցի ներկայացուցիչ Ջասթին Օսոֆսկին նշել է, որ նոր էջը կտա բոլոր անհրաժեշտ գործիքները, որպեսզի լրագրողները կարողանան սոցցանցն օգտագործել աշխատանքային նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել