Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՈՏՐՎԵԼ

Ապրիլ 08,2011 00:00

Օրերս «camoufl4g3» անունով հաքերը շարքից հանել է հայկական feed.am կայքը, որը համակարգում է RSS-հոսքերը: Կայքի պատասխանատուները, սակայն, նույնիսկ տասը օր անց տեղյակ չեն կատարվածի մասին: PCNews.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ չեն հետեւում, այդ պատճառով էլ չեն նկատում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանցի հաքերները կոտրել են Infomama.am, Akunk.am կայքերը: Դրանցից առաջինը վերականգնվել է կարճ ժամանակում, իսկ երկրորդի սպասարկումը կասեցված է ներկա պահին:

Հարձակված եւ դեռ չվերականգնվածների թվում են նաեւ pcshop.am/news, realnews.am կայքերը, որոնք կրկին կոտրված են «camoufl4g3»-ի կողմից: Ապրիլի 4-ին հարձակման են ենթարկվել մի շարք կայքերի ներքին էջեր, որոնց թվում է barcamp.am-ը եւ kanach.am-ը: Կոտրված էջերում տեղադրված է եղել «Ազատ Պաղեստին ու Քաշմիր» գրությունը:

Տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ Սամվել Մաչանյանի խոսքով՝ անվտանգության խնդիրների մեծ մասի պատճառը ադմինիստրատորների, ծրագրավորողների անուշադրությունն է:

Նույն ոլորտի մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ավելացնում է, որ յուրաքանչյուր կայքում հնարավոր է անսպասելի խոցելիություն հայտնվի, սակայն խոցելի են հատկապես այն կայքերը, որոնց պատրաստման ժամանակ չի դրվում անվտանգության խնդիր կամ որոնք ժամանակին չեն թարմացվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել