Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՍՏԻԿԱՆ ԿԻՆ ԿԼԻՆԻ

Ապրիլ 08,2011 00:00

\"\"Կոսովոյում կառավարող կոալիցիան եւ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը պայմանավորվել են նախագահի պաշտոնում միասնական թեկնածուի առաջադրման շուրջ: Նախագահը Ատիֆետե Յահյագուն (նկարում աջից) է լինելու, ով ներկայումս Կոսովոյի ոստիկանության ղեկավարներից է: Այդ մասին տեղեկացնում է news.am-ը: Նախագահի այս թեկնածուի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հաշիմ Տաչիի ղեկավարած Դեմոկրատական կուսակցության, «Դաշինք հանուն նոր Կոսովոյի» կուսակցության եւ ընդդիմադիր «Կոսովոյի դեմոկրատական լիգայի» միջեւ: Կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնագիրը ենթադրում է նաեւ երկրում սահմանադրական եւ ընտրական օրենսդրության բարեփոխում իրականացնել: Ակնկալվում է, որ նախագահական ընտրությունները կայանալու են վեց ամսվա ընթացքում, իսկ համընդհանուր ընտրությունները՝ 18 ամսվա:

Նշվում է, որ Յահյագուին ընտրել են որպես չեզոք թեկնածուի, ով կօգնի Կոսովոն դուրս բերել քաղաքական ճգնաժամից: Առաջիկա ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ ազգությամբ թուրք Սուզան Նազիրբալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել