Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պորտուգալիան էլ դիմեց ԵՄ օգնությանը

Ապրիլ 08,2011 00:00

Պորտուգալիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ժոզե Սոկրատեշը հաղորդել է, թե իր երկիրը չորեքշաբթի օրը դիմել է Եվրամիությանը` երկրին արագ ֆինանսական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: BBC-ի մատուցմամբ, Սոկրատեշն ասել է, թե իր երկիրը «չափազանց մեծ ռիսկի է ենթարկվում եւ չի կարող անպաշտպան մնալ»:

Պորտուգալիայի կառավարությունը երկար ժամանակ դեմ էր նման օգնության դիմելուն, բայց անցած շաբաթ ստիպված էր եղել խոստովանել, որ չի կարողացել 2010թ. բյուջետային դեֆիցիտը բերել եվրագոտու պահանջներին համապատասխան մակարդակի:

Պորտուգալիան ԵՄ-ի աջակցությանն է դիմել` հետեւելով Հունաստանի եւ Իռլանդիայի օրինակին:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բարրոզուն հայտարարել է, թե Պորտուգալիայի դիմումը կքննարկվի «առավելագույնս սեղմ ժամկետներում` գործող կանոններին համաձայն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել