Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լիբիացի ապստամբները վաճառել են նավթի առաջին խմբաքանակը

Ապրիլ 08,2011 00:00

\"\"Լիբիական իշխանությունները հիգշաբթի հայտարարել են, թե բրիտանական ուժերի ավիահարվածների հետեւանքով վնասվել է նավթատարը: Դրանից ժամեր անց ապստամբներն են դժգոհել, թե Քադդաֆիի ուժերի հարձակումը հանգեցրել է նավթի արդյունահանման դադարեցմանը, մինչդեռ նրանք հույս ունեին նավթը վաճառել՝ թշնամական ռեժիմի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար:

«Հարձակումն իրականացրել են բրիտանական ռազմական ինքնաթիռները, որոնք օդային հարվածներ են հասցրել Սարիր նավթահանքի ուղղությամբ, որի արդյունքում զոհվել է անվտանգության երեք աշխատակից, վիրավորներ կան նաեւ նավթահանքի այլ աշխատակիցների թվում»,- Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Լիբիայի արտգործնախարար Հալեդ Քաիմը:

Բրիտանական ԱԳՆ-ն ու ՆԱՏՕ-ն, որոնք համակարգում են ՄԱԿ-ի կողմից թույլատրված լիբիական՝ այդ երկրի խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակ հետապնդող օպերացիան, առայժմ որեւէ կերպ չեն արձագանքել Տրիպոլիի հայտարարությանը:

Փորձագետների համոզմամբ, նավթատարի վնասման արդյունքում նավթարդյունաբերական աշխատանքների ընդհատումը ավելի շատ կարող է վնասել լիբիացի ապստամբնրին, քան՝ Քադդաֆիին:

Չորեքշաբթի օրը Լիբիայում գրանցված «Էկվադոր» բեռնանավը լքել է Մարսա-էլ-Հարիհ նավահանգիստը: Reuters-ի փոխանցմամբ, ըստ ամենայնի, բեռնանավը բեռնված է «սեւ ոսկու» խմբաքանակով, որն առաջին անգամ լիբիական ընդդիմությունը վաճառել է այդ երկրում փետրվարի կեսերից սկսված ժողովրդական ապստամբությունից ի վեր:

Նույն աղբյուրը հաղորդում է նաեւ, որ նախօրեին Լիբիան ավելի քան 40 տարի ղեկավարած Քադդաֆին նամակ էր հասցեագրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով դադարեցնել կրակը: Բայց ստացել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կտրական մերժումը: «Պարոն Քադդաֆիին հայտնի է, թե նա ինչ պետք է անի»,- ասել է Քլինթոնը՝ հիշեցնելով, որ Քադդաֆին ինքը պետք է դադարեցնի կրակը, դուրս բերի իր զորքերը երկրի քաղաքներից եւ լքի Լիբիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել