Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԴՎԵԴԵՎԻ ՎՐԱ ԷԼ «ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ»

Ապրիլ 08,2011 00:00

Ռուսաստանում լայն ժողովրդականություն վայելող ու տեղեկատվության փոխանակման ու կարծիքներ հայտնելու համար ազատ հարթակ դարձած Live journal-ի («Կենդանի գիրք») դեմ հաքերների հարձակման հերթական զոհ է դարձել ինքը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Reuters-ի մատուցմամբ, կայքը ամենաբարձրաստիճան երկրպագուի համար, ինչպես նաեւ Մեդվեդեւին քննադատող բլոգերներից շատերի ցանցային օրագիրներն անհասանելի են եղել առնվազն մեկ ժամ, մինչդեռ կայքի մյուս՝ ներառյալ գլխավոր, էջը բացվել է առանց որեւէ խոչընդոտի: Իշխանությունների վերահսկողությունից դուրս գործող այս կայքը սպասարկող ընկերության՝ SUP-ի ղեկավարության էջում հնարավոր չի եղել մեկնաբանություններ անել:

Կրեմլը սպասում է, որ «Կենդանի գրքի» սեփականատերը կհարթի կայքի գործունեությունը: Այդ մասին Reuters-ին ասել է նախագահ Մեդվեդեւի աշխատակազմի ներկայացուցիչը. «Մենք ելնում ենք այն բանից, որ հարձակման է ենթարկվել կայքն ամբողջությամբ: Մենք դրանից խնդիրներ չենք ստեղծում, քանի որ նախագահն առանձին բլոգ ունի Կրեմլի կայքում»:

Մեկնաբանների ենթադրությունները՝ կայքը հարձակման ենթարկողների շուրջ՝ տարբեր են. ոմանք կարծում են, որ դա անբարեխիղճ մրցակցության ու հոսթինգի տեխնոլոգիական սխալների արդյունքն է, այլք դրանում քաղաքական ենթատեքստ են տեսնում՝ նկատի ունենալով, որ սոցիալական ցանցերը առանցքային դեր են ունեցել Եգիպտոսում, Թունիսում եւ Իրանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ալիք բարձրացնելու հարցում:

Այս տրամաբանության շրջանակներում է, որ ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Ռիժկովը կարծիք է հայտնել, թե «միանգամայն հնարավոր է, որ մենք գործ ունենք «դաշտային վարժանքների» հետ, որոնց թիրախը դեկտեմբերին կայանալիք Պետդումայի եւ մարտին սպասվող նախագահական ընտրություններն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել