Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ «ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ի ՓՈՐՁԸ

Ապրիլ 08,2011 00:00

Առաջնորդների դպրոցի ուսանողները օրերս ծանոթացել են նոր տեխնոլոգիաների եւ լուծումների շնորհիվ առաջատարի համբավ վաստակելու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի փորձին: Տարբեր ոլորտների ապագա մասնագետների շրջանում պարբերաբար կազմակերպվող հանդիպումները «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համար ինքնանպատակ չեն: Դրանք կարեւոր են այն առումով, որ կառավարման պատրաստ ձեւաչափ են ներկայացնում երիտասարդներին: Անվիճելի է, որ տարիների փորձը կարեւոր տեղեկատվություն է: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պատրաստ է այդ հարցում ապագա մասնագետներին ընդառաջ գնալու հարցում: «Գոյություն ունեն կառավարման մի շարք գործիքներ: Հաջողության ձգտող ցանկացած կազմակերպություն պետք է մշակի ռազմավարական պլանավորման տարեկան համակարգ: Կարեւոր է, որպեսզի կառավարման համակարգը լինի ճկուն եւ ճիշտ արձագանքի միջավայրի ազդեցությանը: Վստահ եղեք, որ կարող եք հաջողել, եթե ճիշտ գնահատեք աշխատակցի կարեւոր դերը, իսկ նրանից պահանջելուց առաջ՝ առաջնորդեք սեփական օրինակով»,- նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բանախոսն ուսանողներին մանրամասնել է նաեւ աշխատանքային առողջ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը: Նա կարեւոր է համարել բիզնես կառավարման միջոցով երկրի հեղինակությունն ու ազգային ինքնագնահատականը բարձրացնելը: Դասախոսությանը հաջորդել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային մասնաշենքում կազմակերպված շրջայցը: Հայաստանի բջջային առաջատար օպերատորի երիտասարդ հյուրերն առավել հստակ պատկերացում են կազմել արդյունավետ ու բաց կառավարման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել