Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՈԿԻ ՄԵՋ Է

Ապրիլ 08,2011 00:00

Ըստ www.zeit.de -ի, 7,5 մլն գերմանացիներ գրել-կարդալ չգիտեն: Աղբյուրի փոխանցմամբ, Գերմանիայի կրթության նախարարությունը շոկ է ապրել՝ «բախվելով» այն դառը իրականությանը, որ աշխատունակ բնակչության 1/7-ը դժվարությամբ է տառերը ճանաչում: Ինչպես վերը նշեցինք, պարզվել է, որ 7,5 մլն մեծահասակներ պարզագույն տեքստեր անգամ գրել-կարդալ չգիտեն, փաստորեն աշխատունակ բնակչության 14%-ը պոտենցիալ անգրագետ է: 2 մլն գերմանացի կակազում է՝ նախադասություն կարդալիս, իսկ 300 000 մարդ ի վիճակի է կարդալ ընդամենը առանձին բառեր: Այս արդյունքները ստացվել են Համբուրգի համալսարանի անցկացրած հետազոտությունից: Նույն բուհի պրոֆեսոր Անկե Գրոտլյուշերն ընդգծել է, որ ուսումնասիրությունն առաջին անգամ տվել է բնակչության գրագիտության իրական եւ ճշմարիտ պատկերը: Մինչ այդ ընդունված էր համարել, որ անգրագետ է գերմանացիներից՝ 4 միլիոնը: Գերմանիայի կրթության նախարար Անետե Շավանը մտահոգություն է հայտնել, որ երկրում անգրագիտությունը նման մասշտաբներ է ընդունել, դրա համար մտադիր է աշխատավայրերում անգրագիտության վերացման գործողություններ ձեռնարկել, նույնիսկ այդ ձեռնարկը կյանքի կոչելու համար պետության բյուջեից 20 մլն եվրո է հատկացվել: Նախարարությունը փաստել է, որ այս ամենի պատճառն այն է, որ կրթության ոլորտի գումարների չնչին մասն է ուղղվում դպրոցներին եւ ժամանակն է կրթական ռեֆորմներ իրականացնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել