Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՀԱՅ ԼՈՂՈՐԴՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ

Ապրիլ 08,2011 00:00

Ձերժինսկ քաղաքում ապրիլի 6-ին մեկնարկած հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների Ռուսաստանի 2011 թվականի լողի բաց առաջնության մեկնարկային օրը Հայաստանը ներկայացնող Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի երեք լողորդները հիանալի հանդես եկան: Առաջին օրվա արդյունքներով մեր մարզիկները նվաճեցին չորս մեդալ՝ մեկ ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե: Մարզիկները հաղթահարեցին 50 մետր լողատարածությունը՝ ազատ եւ 100 մետրը՝ բրաս լողաոճերով:

Ինչպես հայտնում է ՀՍՀԱՖ-ն, առաջնության երկրորդ օրը մեր մարզիկները պետք է մրցեին 50 մ թիկնալողում եւ 400 մ ազատ ոճում:

Ռուսաստանի 2011թ. լողի բաց առաջնութունն ընդգրկված է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի միջազգային մրցաշարերի ցանկում: Առաջնությանը մասնակցում են նաեւ ՌԴ 32 մարզերի եւ Ղազախստանի ավելի քան երեք հարյուր մարզիկներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել