Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻՆՏԵՐՆԵՏ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 08,2011 00:00

Իջեւան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-րդ Ա դասարանի աշակերտ Մարկոս Մարկոսյանը՝ հաղթելով «Ֆիզիկա» առարկայի օլիմպիադայի մարզային փուլում, պետք է մասնակցեր այդ առարկայի հանրապետական մրցույթին: Մարկոսը մարտի 27-ին մեկնել է Երեւան, սակայն պարզվել է, որ մրցույթն արդեն կայացել է: Իջեւանի թիվ 1 միջնակարգ դպրոցում զրուցեցինք Մարկոս Մարկոսյանի հետ: Նա ասաց, որ դպրոցական մարզային կենտրոն՝ Իջեւանի թիվ 5 դպրոցի պատին կարդացել է, որ ֆիզիկա առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը Երեւանում կկայանա մարտի 27-ին: Նրա խոսքով, հետո այդ հայտարարությունը հանվել է:

Մարկոսի ֆիզիկայի ուսուցչուհի Լիլիթ Աղբալյանն աշակերտին ասել է, որ հանրապետական փուլը մարտի 25-ին կայացել է: Դպրոցի տնօրինությունը, սակայն, Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանից տեղեկացել եւ աշակերտին հայտնել է, որ հանրապետական փուլը տեղի կունենա մարտի 27-ին: Այդ օրը Երեւան մեկնելով, Մարկոսն իմացել է, որ մրցույթը նախորդ օրը` մարտի 26-ին է կայացել: «Մենք բոլորս մեղավոր ենք, այդ օրերին արձակուրդներ էին, դպրոցում ինտերնետ կապն էլ չէր գործում», – արդարանում է Իջեւանի թիվ 1 հիմնական դպրոցի երկարամյա տնօրեն, հանրապետական Լուսյա Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել