Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՌԵՍՏՈՐԱՆԻՑ՝ ԲԱԺԻՆ

Ապրիլ 08,2011 00:00

Ապրիլի 6-ին, ժամը 03.45-ին ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում գտնվող ռեստորանում մի խումբ երիտասարդներ վիճաբանում են:

Պարզվել է, որ ժամը 03.40-ին մի խումբ երիտասարդներ, գարեջուր խմելու նպատակով, եկել են նշված ռեստորան, սակայն 61-ամյա աշխատակցուհին նրանց չի սպասարկել` պատճառաբանելով, թե ռեստորանը փակվում է: Երիտասարդները կնոջը հայհոյել են՝ պարտադրելով սպասարկել իրենց:

Ռեստորանի մոտից բաժին են հրավիրվել 26-ամյա Արմեն Մ.-ն, 26-ամյա Արտաշես Մ.-ն եւ 31-ամյա Արեն Ա.-ն:

Խուլիգանության փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել