Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԻՆ ՏԱՐԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ

Ապրիլ 08,2011 00:00

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Նոր Արեշի 35-րդ փողոցի մի շենքից բերման են ենթարկել 45-ամյա Գուրգեն Ս.-ին. նա Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ս/թ ապրիլի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով):

Գուրգեն Ս.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Մեկ այլ հետախուզվող էլ հայտնաբերվեց Բավրայի հսկիչ-անցագրային կետի տարածքում: 37-ամյա Վարդգես Հ.-ին, որը ս/թ հունվարի 17-ից հետախուզվում էր Մոսկվա քաղաքի Մետրոպոլիտենի ՆԳ վարչության կողմից, տարվեց բաժին: Նրա մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնող ՌԴ իրավապահներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել