Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 6-7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման եւ կողոպուտի 1-ական դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության 15 դեպքից՝ 4-ը: Բացահայտվել է նաեւ խարդախության՝ 8 եւ խուլիգանության՝ 1 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, խարդախության՝ 1 եւ գողության՝ 5 դեպք:
Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: