Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ

Ապրիլ 08,2011 00:00

Արդեն 1 տարուց ավելի է, ինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում քննվում էր Մարինա Ղազարյանի հայցը՝ ընդդեմ «Ավո Ֆ.Մ.Հ.» կառուցապատում իրականացնող ընկերության, սակայն միայն վերջերս է դատավոր Գագիկ Խանդանյանը որոշել ինքնաբացարկ հայտնել: Ընդ որում, դրա համար, ինչպես Մ. Ղազարյանն է հավաստիացնում, հիմք է հանդիսացել «Առավոտի» «Թերությունները գաղտնի վերացնում են» (08.03.2011) հոդվածը, որում մենք մասնավորապես նշել էինք, որ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն առանց բնակչին տեղյակ պահելու բնակարանի թերությունները վերացնում է, որպեսզի ապացուցի, թե այն իսկապես նորմալ վիճակում է հանձնել, իսկ Մ. Ղազարյանն էլ միտումնավոր է հրաժարվում այդ բնակարանից, որպեսզի կառուցապատողից գումարներ պոկի: Հիշեցնենք, որ մեկ այլ հայցի՝ Ալբերտ Բաբաջանյանի բնակարանի գործի քննման հետ կապված էլ դեռեւս 6-7 ամիս առաջ դատավոր Գագիկ Խանդանյանն արդեն ինքնաբացարկ հայտարարել էր: Այդ ժամանակ ինքնաբացարկի պատճառ է հանդիսացել այն, որ դատավորի որդիներից մեկն աշխատում է այս գործով պատասխանող կողմ՝ Երեւանի քաղաքապետարանում որպես դատավարական գործերով բաժնի վարիչ: Նշենք, որ Մ. Ղազարյանի դատավարության համար էլ սա կարող էր հիմք լինել, բայց նրանց դատական լսումները շարունակվեցին եւս մի քանի ամիս:

Մ. Ղազարյանն արդարացիորեն է դժգոհում իր բնակարանից, քանի որ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն իրեն իր բնակարանը հավուր պատշաճի չի հանձնել՝ հատակը ճաքճքած, առանց 2-րդ օդանցքի, անգամ դրսի դռան օպտիկական սարքը («գլազոկ») դրված չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել