Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է

Ապրիլ 08,2011 00:00

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարում  Արցախի իշխանությունների  եւ հասարակության հետ ուղիղ շփումներ հաստատելու Եվրախորհրդարանի կոչը: «Սա Եվրախորհրդարանի պատգամավորների Արցախ այցելությունների,  ինչպես նաեւ եվրապատգամավորների հետ մեր պատգամավորների, ինչպես Բրյուսելում, այնպես էլ ԵՄ այլ երկրներում, մեր դիվանագետների կողմից կատարված նպատակաուղղված աշխատանքի արդյունքն է»,- ասել է նա, մեկնաբանելով ապրիլի 7-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ընդունած «Եվրոպական հարեւանության քաղաքականության ամփոփում» բանաձեւի դրույթները: Շարմազանովը նաեւ կարեւոր է համարել, որ արդեն Եվրախորհրդարանը ֆիքսել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հավասարազորությունը միջազգային իրավունքի այլ սկզբունքներին: Նա նաեւ հռետորական հարց է ուղղել, թե այս պարագայում տեսնես ինչպե՞ս կարձագանքեն անցյալ տարի ԵԽ մեկ այլ բանաձեւի ընդունման կապակցությամբ մեր դիվանագիտությունը քննադատողները: Ավելի վաղ news.am-ը հայտնել է, որ Եվրոպական խորհրդարանն ապրիլի 7-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է «Եվրոպական հարեւանության քաղաքականության ամփոփում» անունը կրող բանաձեւը, որտեղ նշված են այն հիմնական բոլոր ուղղություններն ու ծրագրերը, որոնք իրականացվում են Արեւելյան ուղղությամբ: Բանաձեւի 48-րդ կետով Եվրոպական խորհրդարանը կոչ է անում հաշվի առնել պրագմատիկ նախաձեռնությունները եւ նորարարական մոտեցումները եւ շփումներ հաստատել չճանաչված պետությունների փաստացի իշխանությունների (de facto authorities) եւ հասարակությունների հետ՝ քաղաքացիական մշակույթին եւ տեղական համայնքի հետ երկխոսությանը աջակցելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել