Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկիրը կործանման եզրին է

Ապրիլ 08,2011 00:00

Վստահ է ՀՀՇ անդամ Սամվել Գեւորգյանը  Սկիզբը՝ նախորդ համարում

 «Առավոտի» դիտարկումից՝ Ձեր խոսքից ստացվում է, որ միակ ճշմարիտն ու անսխալականը Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն է, ՀՀՇ անդամ Սամվել Գեւորգյանը վրդովվեց. «Ո՞վ է էդպիսի բան ասել: Ախր էդ իշխանությունն է ասում, մյուսներն էլ, փաստորեն, վիրավորվում են: Ես ասում եմ՝ Լեւոնը կոչ արեց միանալ, համախմբվել: Չանի՞: Լռի՞: Եթե նա ծրագիր ու նպատակ ունի, ժողովրդին չասի՞ դրանց մասին, որ արդար ընտրությունների միջոցով ուզում է արդար իշխանություն ստեղծել եւ վերականգնել սահմանադրական կարգը: Այստեղ անձի հարց չկա: Հայաստանն իսկապես կործանման եզրին է, եւ այստեղ կարեւոր չէ՝ Լեւո՞նն է խելոք, թե՞ ես: Այդ լրջությունը մենք չենք կարողանում հասկանալ: Լեւոնը բազմիցս ասել է իր պատկերացումը եւ նույնիսկ իշխանությանն ասել է, որ որոշ կետերի կատարման դեպքում երկխոսության մեջ կմտնենք, իսկ երկխոսության թեման արտահերթ ընտրություններն են: Այստեղ ոչ դավաճանություն կա, ոչ իրեն խելոք ցույց տալու խնդիր: Եթե մարդիկ ազնիվ են, նրանց նպատակներն ազնիվ են եւ ուզում են Հայաստանը փրկել աղետից եւ առաջին հերթին դեմոգրաֆիական աղետից՝ թող գան: Վաղը մենք ժողովուրդ չենք ունենալու, էդ անձերն ո՞ւմ են իշխելու: Կա հայտարարված նպատակ, թող գան եւ ասեն իրենց ասելիքը՝ մեզ չէ, ժողովրդին, ինչո՞ւ են վարկաբեկում Կոնգրեսին: Կոնգրեսի, Լեւոն Տեր-Պետրոսյանի դե՞մ են պայքարում: Այն, ինչ հայտարարել էր Ստեփան Սաֆարյանը՝ կարելի՞ էր: Դա արդեն անազնվություն է»:

Նկատեցինք, որ եթե մեր զրուցակցի ասածները ընկալելի են Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի, Վազգեն Մանուկյանի, ասենք անգամ «Ժառանգության» պարագայում, բայց չի ընկալվում «Սարդարապատի» տղաների, Ալեքսանդր Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանի, Արարատ Զուրաբյանի եւ շատ այլոց պարագայում, որոնցից շատերն անգամ առաջին նախագահի մերձավորագույն շրջապատից էին, իսկ այսօր ետ են քաշվել: Սամվել Գեւորգյանը նկատեց. «Ո՞ւր են ետ քաշվել: Նրանք ասում են, որ պետք է ավելի վճռական գործողություններ անել, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ասում է՝ առաջարկներ արեք՝ տեսնենք: Ես վստահ եմ, որ Ալիկն էլ, Ռուբինյանն էլ ավելի ակտիվ կարգավիճակով կվերադառնան: Ժողովրդի վիճակը ստիպում է, որ նրանք շտապեն եւ կարծում են, որ ավելի արագ քայլերով պետք է փոփոխությունների հասնել, Կոնգրեսն ու Տեր-Պետրոսյանն էլ մտածում են, որ այս՝ արտահերթ ընտրությունների անարյուն ճանապարհով պետք է գնալ եւ ժողովրդին անկառավարելի չդարձնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել