Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստատեսային մանրապատումներ

Ապրիլ 07,2011 00:00

Հայկական մի քանի հեռուստաալիքների որոշ ծրագրեր ունեն մի կարեւոր առավելություն. փակելով աչքերը, կարելի է կարծել, թե ռադիո ես լսում:
Պրոֆեսիոնալ հեռուստահաղորդավարներից մի քանիսի դժբախտությունն այն է, որ հաճախ ստիպված են խոսել այնպիսի բաների մասին, որոնցից ոչինչ չեն հասկանում: Ուստի դիտողները թող չզարմանան, երբ լսում են անհայտ ծագման բառեր կամ անվերծանելի արտահայտություններ:
Որքան վատ է հեռուստալրագրողը կատարում իր պարտականությունները, այնքան քիչ է նրանից ազատվելու հավանականությունը:
Խորհուրդ հեռուստաաստղերին՝ եղեք վատատես, երբ ձեր բախտը բերում է եւ ամեն օր ձեզ ցուցադրում են բոլոր ալիքներով: Նրանց, ում բախտը չի բերում այսօր, խորհուրդ կտայինք լինել լավատես, քանզի մեկ տարի հետո իրենք են մրցանակների արժանանալու եւ մրցույթների մեկնելու:
Հայկական հեռուստատեսության բոլոր ալիքներով ցուցադրվող անվերջանալի սերիալներն ունեն կարեւոր մի արժանիք. դրանք կարելի է դիտել ոչ պարբերաբար, այլ թեկուզ ամիսը մեկ անգամ՝ հինգ րոպեով: Լսելով հերոսների մենախոսությունը եւ դիտելով նախորդ սերիաներում կատարված գործողությունների կրկնապատկերը, ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել