Լրահոս
Օրվա լրահոսը

Նորօրյա ասույթներ

Ապրիլ 07,2011 00:00

Քո գործում մի եղիր անփոխարինելի, պաշտոնդ երբեք չի բարձրանա:
Ավաղ, վերջին տարիներին մեր շրջապատում հանդիպում ենք երիտասարդների, որոնք ունեն համակարգչային ուղեղներ եւ սինթետիկ սրտանոթային համակարգ:
Հիմնարկի պետը մի մարդ է, որը միշտ աշխատանքի է գալիս ավելի ուշ, երբ դու շուտ ես եկել եւ հայտնվում է աշխատավայրում առավոտ վաղ, երբ դու այդ օրը ուշացել ես գործից:
Ձեզ օգնություն առաջարկած ձեր ղեկավարի բարի խոսքերը պետք է միշտ բաժանել երկուսի, իսկ մյուս բոլոր խոստումները եւ դրանց կատարման ժամկետները պետք է բազմապատկել երկուսով:
Գիտական կոչումներ ստանալու էությունն այն է, որ կարողանաս գտնել եւ կարդալ քեզնից առաջ ոչ մեկի կողմից չընթերցված երկու գիրք: Հաջողությամբ արտագրելով՝ դու կարող ես գրել մի նոր գրքույկ, որը երբեք ոչ ոք չի կարդալու՝ քեզնից բացի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել