Իջեւանի «Արնար» ստադիոնում երեկ կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Գյումրիի «Շիրակ» եւ Երեւանի «Ուլիս» թիմերի առաջին հանդիպումը: Հյուրընկալվողի դերում հանդես եկող «Ուլիսը», որը մրցաշրջանն սկսել է կայուն մրցելույթներով, 1:0 հաշվով կամային հաղթանակ տարավ: Ընդ որում, ուլիսցիները մրցակցի դարպասը գրավեցին մրցավարի ավելացրած ժամանակի վերջին վայրկյաններին: