Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՈՒՐՃԻ ՍԱՐՔ՝ ԴՊՐՈՑՈՒՄ

Ապրիլ 07,2011 00:00

«Առավոտի» էլեկտրոնային հասցեով ստացվել է մի նամակ, որն ուղարկվել է նաեւ բազմաթիվ այլ լրատվամիջոցների ու ԿԳ նախարարության հասցեով: Հեղինակը դժգոհում է, թե Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրեն Հասմիկ Ղարիբյանը սուրճի սարք է տեղադրել դպրոցում, որից օգտվում են նաեւ մանկահասակ երեխաները: Ըստ նամակագրի, ծնողները վախենում են աղմուկ բարձրացնել, որպեսզի երեխաները խնդիրներ չունենան տնօրինության հետ, սակայն խստորեն դեմ են, որ իրենց մանկահասակ զավակները, օրինակ՝ էսպրեսո խմեն: Նամակագրի հաշվարկով, դպրոցում սովորում է 1500-1600 աշակերտ, եւ եթե 200-ն էլ օրական մեկական գավաթ տաք սուրճ կամ շոկոլադ խմի, տնօրենի ամսական եկամուտը սուրճի սարքից՝ կկազմի 300000 դրամ: Քանի որ աշխատանքային օրն ավարտվել էր, չկարողացանք կապվել դպրոցի տնօրենի հետ, սակայն պատրաստ ենք տպագրել նրա մեկնաբանությունը խնդրի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել