Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԻԱՅԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ ՆԱՎ Է ՇՐՋՎԵԼ

Ապրիլ 07,2011 00:00

Ապրիլի 6-ի գիշերը իտալական Լամպեդուզ կղզու ափամերձ ջրերում շրջվել եւ խորտակվել է Հյուսիսային Աֆրիկայի փախստականների նավը:
Ինչպես տեղեկացնում է ափի անվտանգության ներկայացուցիչը, միջադեպի պատճառով անհետ կորել է 150 մարդ: News.am-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել ափից 40 կմ հեռավորության վրա: Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 47 մարդու: Փրկարարական գործողություններին, որում ներգրավված են եղել նավեր եւ ուղղաթիռներ, խոչընդոտել է ուժեղ քամին եւ ծովի ալեկոծությունը: Լամպեդուզը լի է Հյուսիսային Աֆրիկայից փախստականներով, ովքեր շտապում են Եվրոպա՝ Լիբիայում տեղի ունեցած ապստամբությունից հետո: Մարտի վերջին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին այցելել էր կղզի եւ խոստացել այն ազատել փախստականներից: Մարտին փախստականների թիվը կղզում երեք անգամ շատ էր, քան՝ տեղաբնակներինը: Իրավիճակը ավելի էր լարվել, քանի որ իշխանությունները նրանց ոչնչով չէին կարող ապահովել: Լամպեդուզ կղզում Լիբիայի ապստամբությունից հետո ապաստան է գտել 18.000 փախստական: Լամպեդուզ կղզին Թունիսի ափից 150 մղոն հեռավորության վրա է գտնվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել